Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ոչ թե «իրական Հայաստան», այլ «իրական Փաշինյան»

Ոչ թե «իրական Հայաստան», այլ «իրական Փաշինյան»
14.02.2025 | 15:29

ԱԺ-ում Փաշինյանը, գիտակցված, թե ոչ, տվեց իր իշխանության նախընտրական առաջիկա ամիսների գաղափարական խտացումը: Այդ խտացման մեջ կա բացառապես ինքը, իր շահերով, իր ինքնապահպանմամբ և ուրիշ ոչինչ, որն իր շահերից դուրս է: Այս առումով պետք է բյուրեղանա նաև այս ամենը չընդունողների և մերժողների դիրքավորումն ու գերակայությունը՝ նույնքան խիտ և հստակ ձևակերպմամբ: Ջրբաժանը գծված է՝ կա՛մ իր պսևդոիրականությունը, որի անունը ոչ թե «իրական Հայաստան» է, այլ խորքում՝ «իրական Փաշինյան», կա՛մ «Հայաստան»:

Առաջարկ, խորհուրդ-հորդոր բոլոր ընդդիմադիր ուժերին, խմբերին, գործիչներին՝ որևէ պարագայում և որևէ կերպ չօգտագործել և չկիրառել «իրական Հայաստան» բառակապակցությունը և չտալ դրան արհեստական ծավալ և իմաստ՝ նույնիսկ քննադատելով այն: Հայաստան բառը որևէ առնչություն և ընդհանրություն չպետք է ունենա Փաշինյան բառի հետ: Նրան պետք է թողնել իր «իրական փաշինյանիզմի» հետ , իր պսևդոիրականության հետ մենակ, որը կոչվում է «իրական Փաշինյան»: Որևէ պարագայում նրա այս քարոզչական «իզմի» մեջ չպետք է լինի Հայաստան ձևակերպումը: Նրանը «իրական Փաշինյանն» է, մերը՝ Հայաստանը:

Ջրբաժանը գծված է, և կամ-կամը հետևյալն է՝ կա՛մ «իրական Փաշինյան» իր ողջ ստիզմով, դավաճանիզմով, պոպուլիզմով, խարանիզմով, կա՛մ ՀԱՅԱՍՏԱՆ:

Կա՛մ ապրելու եք « իրական Փաշինյան» կոչվող երկրում, կա՛մ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Այս երկու երևույթներն անհամատեղելի են:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2169

Մեկնաբանություններ